Covid-19-ի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարցից բաղկացած հարցաշար է ուղարկել Կառավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Covid-19-ի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ կառավարությունն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար:  Այս մասին այսօր ճեպազրույցների ժամին նշեց հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Խաչատրյանի փոխանցմամբ, 251 հարցը վերաբերում են համավարակի դեմ պայքարի ամենատարբեր փուլերին՝ սկսած դիահերձումից, թեստավորումից, մինչև ինքնամեկուսացում։ Հարցումներ են ուղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն, ՄԻՊ։

Առաջիկա երեքշաբթի՝ փետրվարի 16-ին, ժամը 11-ին տեղի կունենա Քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Նշենք, որ հանձնաժողովը դեռ հուլիսին էր ստեղծվել: 2020-ի սեպտեմբերի 16-ի նիստում ԱԺ-ն ընդունեց Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծն, իսկ հանձնաժողովի կազմը հաստատվեց 2021-ի հունվարի 12-ին։ Այն բաղկացած է12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։




Լրահոս