
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի մոտ 10 մլն անչափահաս աղջիկ ստիպողաբար ամուսնանում է,- հայտնում է BBC-ն:Աղջիկներն ամուսնանում են ստիպողաբար, չնայած մի շարք երկրների օրենքներով այն արգելված է:Չնայած վաղ տարիքում ամուսնությանը՝ երեխաները որպես կին ու ամուսին են սկսում ապրել 15 կամ 16 տարեկանից:Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում մոտ 50 մլն ընտանիք կա, որտեղ ամուսիններից մեկն անչափահաս է: Անչափահաս հարսնացուների թվով առաջին տեղերում Նիգերը, Չադը, Մալին, Բանգլադեշն ու Հնդկաստանն են: Ամեն տարի 14 մլն աղջիկ ծննդաբերում է 15-19 տարեկանում: