ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Նիկոլ Փաշինյանն Արցախ չի մեկնում. Ալիևը չի՞ թողնում. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավաք-քննարկում էր հրավիրել Ազատության հրապարակում, որին ներկա էին նաեւ շարժման անդամները: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Հարցին՝ իշխանությունն ասում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա, նա նշեց.

«Եթե իշխանությանը թվում է, որ կարող է մեր հայրենիքի մի հատվածը զիջել, եւ նա բարոյական իրավունք ունի իշխել մեր ժողովրդին, նա չարաչար սխալվում է: Երբ նա ասում է, որ չկա պահանջ, նա դրանով վիրավորում է մեր հասարակությանը նաեւ», – նշեց նա:

Սաղաթելյանը հայտնեց, թե ընդդիմադիր ուժերն իրենց գործողություններում որոշակի փոփոխություններ են անելու: «Եթե իշխանությունները չեն պատկերացնում ստեղծված իրավիճակը, ուրեմն մենք պետք է իրենց քշենք եւ վերջ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս