
Apple ընկերության նոր ապրանքի շուկա թողարկման նախօրեին Չինական շուկայում հազարավոր կեղծ նմանակներ են հայտնվել:Չնայած Կալիֆոռնիայում նոր iPhone 5-ի շնորհանդեսը նախատեսված է միայն այսօր երեկոյան` Պեկինի շուկայում այն արդեն հասանելի է շաբաթներ շարունակ: Չինաստանում այդ հեռախոսի գինը, որի տեխնիկական ցուցանիշները դեռ ոչ ոքի հայտնի չեն, 50 դոլար է,-գրում է Lifenews -ը:Չինաստանի ոստիկանությունը 5 հոգու արդեն ձեռբակալել է, սակայն հաշվի առնելով այն, որ մասնագետների գնահատմամբ կեղծ արտադրանքի վաճառքը երկրին տարեկան 150 միլիարդ դոլարի եկամուտ է բերում`այդ միջոցառումները չնչին են նման քանակի ապրանքաշրջանառությունը զսպելու համար: