
Առաջիկա ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Այն կսպասարկի շուրջ 20,000 քաղաքացու՝ մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով շահառուներին։