
Փետրվարի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:
Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին՝ հաշվի առնելով մարտական խնդիրների բնույթն ու զինծառայողների պարտականությունները: Զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են մարտական հերթապահության կրման անվտանգության պահպանման կանոններին: