
2020 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և գործընթացում ներգրավված անձանց (վարկառուներ և համավարկառուներ) քանակի աճ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Այսպես՝ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է 12322 շահառու, իսկ վարկառուների (համավարկառուների) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ, ինչը, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ՝ ավելի է շուրջ 5,4 մլրդ դրամով: