
Հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։
Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել ու փախել է։ Ավանի քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումներ ձեռնարկեցին, որոնք արդյունք տվեցին դեպքից ժամեր անց։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունը։
Էջմիածնի բնակիչ, 41-ամյա տղամարդուն ոստիկանները հայտնաբերեցին նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, և Դավիթ Անհաղթի փողոցից բերման ենթարկեցին Ավանի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։