Հիմնադրումից վեց տարի անց էլ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի հասել մինչ միության ձեւավորումը եղած առանցքային ցուցանիշներին. անդամ երկրների միջեւ առեւտուրը ավելի փոքր է, քան միության ստեղծումից առաջ էր, եւ ԵԱՏՄ-ի գոյության բոլոր վեց տարիներին այն երբեք չի գերազանցել 2014 թվականի ցուցանիշը։ Նույն արդյունքն ենք տեսնում միության արտաքին առեւտրի մասով. այն եւս շարունակում է զիջել ԵԱՏՄ-ի ստեղծումից առաջ առկա ցուցանիշին, այստեղ էլ իրավիճակը չի փոխվել անցած վեց տարիներին՝ 2015-2020 թվականներին։
Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից ու Ղրղըզստանից բաղկացած միությունը, ինչպես հայտնի է, սկսեց գործել 2015-ի հունվարի 1-ից։ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցեց 2015-ի հունվարի 2-ին։ Այս պահին առկա են 2020 թվականի միայն առաջին 11 ամիսների տվյալները, ուստի դիտարկենք հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը։ Միության կառավարող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի համաձայն՝ եթե 2014-ի առաջին 11 ամիսներին անդամ պետությունների միջեւ առեւտուրը կազմել է 56.4 միլիարդ դոլար, ապա 2015-ին՝ 41.8 միլիարդ, 2016-ին շարունակվեց անկումը՝ 38.6 միլիարդ, 2017-ին առեւտուրն աճեց եւ դարձավ 49.5 միլիարդ դոլար, 2018-ին աճը շարունակվեց, հասավ 55.1 միլիարդ դոլարի, 2019-ի առաջին 11 ամիսներին փոխադարձ առեւտուրը կազմեց 55.6 միլիարդ դոլար, եւ անցած տարի դարձյալ անկում՝ 49.2 միլիարդ դոլար կամ 2014-ի ցուցանիշից 12.7 տոկոսով պակաս։
Նման ցուցանիշների գլխավոր պատճառը, անշուշտ, անդամ երկրների, հատկապես՝ առանցքային անդամի՝ Ռուսաստանի տնտեսության անմխիթարական վիճակն է։ Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ նախորդ վեց տարիների՝ 2015-2020 թվականների ընթացքում ռուսաստանյան տնտեսությունն անկում է ապրել չորս տարի՝ 2015-ին, 2016-ին, 2019-ին, 2020-ին, եւ անցած տարվա արդյունքներով շարունակում է զիջել 2014-ի մակարդակին։
Ինչ վերաբերում է միության արտաքին առեւտրին, ապա եթե 2014-ի հունվար-նոյեմբերին հինգ երկրների համախումբ արտաքին առեւտուրը (ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) կազմում էր 805 միլիարդ դոլար, ապա անցած տարվա առաջին 11 ամիսներին այն կազմել է 558.4 միլիարդ դոլար կամ 30.6 տոկոսով պակաս։
Չնայած նման ցուցանիշներին՝ Ռուսաստանի նախաձեռնած միության ղեկավարները շարունակում են հայտարարել ինտեգրացիայի հաջողված լինելու մասին, անգամ խոսում են փոխադարձ առեւտրի աճից։ Այս թեմայով հաճախ արտահայտվում է հատկապես Ռուսաստանի նախագահը, օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովին։
«ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները շարունակել են հաջող կերպով զարգանալ։ Այդ մասին է վկայում որոշումների, պայմանավորվածությունների ծանրակշիռ փաթեթը, որը ներկայացվել է հաստատման Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Վստահ եմ, որ դրանց իրականացումը կնպաստի առեւտրում, ներդրումներում, ընդհանուր առմամբ՝ տնտեսությունում, ֆինանսներում, արդյունաբերությունում, էներգետիկայում եւ այլ բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՃ
Հայաստանում բարձրացել են ոչ միայն սննդամթերքի գները, այլեւ ոչ պարենային ապրանքներինը: Ընդ որում, ՀՀ վիճակագրական կոմիտեն ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրել է 1.7 տոկոս գնաճ: Մեկ ամսվա ընթացքում 0.2 տոկոսով բարձրացել են բնակարանի նորոգման եւ սպասարկման նյութերի գները: Սպասքի, ապակե ամանեղենի ոլորտում է գնաճ գրանցվել 0.6 տոկոսով: Թանկացել են նաեւ հատակի գորգերը:
Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում կոշիկի շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնաճ, իսկ հագուստը թանկացել է 0.7 տոկոսով: Հագուստի եւ կոշիկի գները դեռ կբարձրանան, համենայնդեպս, այդպես են պնդում առեւտրականները: Նրանց խոսքով՝ թանկացմանը նպաստելու են հագուստի մաքսազերծման մեթոդները, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից են փոխվել։ Այսինքն՝ արդեն մի քանի ամիս է, ինչ կիլոգրամով մաքսազերծում չի արվում: Նշենք, որ հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Սա լրացուցիչ ֆինանսական բեռ է առեւտրականների համար առաջացրել, եւ ծախսերը ծածկելու նպատակով նրանք ստիպված բարձրացնում են իրենց ապրանքների գները: Բացի այս, կհիշեք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը, այդ թվում՝ հագուստ եւ կոշիկ: Այս բացը շուկայում լրացնելու նպատակով առեւտրականները հագուստ, կոշիկ սկսել են ներմուծել Չինաստանից: Նրանց խոսքերով՝ Չինաստանից ֆինանսապես ավելի թանկ է ապրանք ներկրել, քան Թուրքիայից: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության՝ Թուրքիայից ապրանքների ներմուծումն արգելող որոշումն իր ազդեցությունն է թողել նաեւ մաքրող, լվացող միջոցների շուկայի վրա: Հայտնի է, որ մաքրող, լվացող միջոցների մեծ մասը ներկրվում էր Թուրքիայից: Այստեղ վիճակագրական կոմիտեն գրանցել է 2.6 տոկոս գնաճ: Մյուս կողմից՝ նկատենք, որ բարձրացել են նաեւ ոսկերչական զարդերի գները 2.9 տոկոսով: Դեղագործական ապրանքները թանկացել են 4.6 տոկոսով:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ ձկնորսության ճյուղերի համախառն արտադրանքի ծավալը 2021-ին, ընթացիկ գներով, կազմել է 850 մլրդ 96.2 մլն դրամ (մոտ 1 մլրդ 738 մլն 402.5 հազ. ԱՄՆ դոլար) եւ նախորդ տարվա համեմատ՝ աճել 1.5%-ով։
Գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին թողարկվել է 819 մլրդ 311.9 մլն դրամի արտադրանք կամ 2020-ի նույն ամիսների ցուցանիշից 1.4%-ով ավելի, որից բուսաբուծության ճյուղի ծավալը կազմել է 383 մլրդ 850.3 մլն դրամ (ցուցանիշը ներառում է նաեւ հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը` բնահողի պատրաստում, ցանք եւ այլն) եւ 2019-ի ցուցանիշը գերազանցել 2.3%-ով, իսկ անասնապահության ոլորտում թողարկվել է 435 մլրդ 461.6 մլն դրամի արտադրանք (աճը՝ 0.6%)։
Ձկնորսության ոլորտի արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 30 մլրդ 784.3 մլն դրամ, որը 2019-ի ցուցանիշից 4.4%-ով ավելին է։
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Նարեկ Խաչիկյանը Կոթի գյուղի վարչական տարածքի «Միջնահանդ» հանդամասում գտնվող հողամասով անցնող, Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, չգործող ոռոգման ջրագծից 8 հատ, 25 սմ տրամագծով, 5 մետր երկարութամբ ցինկապատ խողովակներ է հանել։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը բացահայտել է այդ դեպքը։ Այդ կապակցությամբ Նոյեմբերյան համայնքի ավագանին 2021թ. փետրվարի 8-ին որոշում է ընդունել Ն. Խաչիկյանի նկատմամբ համայնքի կողմից բողոք կամ պահանջ չներկայացնելու մասին։ Ավագանու նիստին մասնակցած համայնքի ավագանու 8 անդամները կողմ են քվեարկել այդ նախագծին, ոչ ոք դեմ կամ ձեռնպահ չի եղել: Որպես որոշման հիմնավորում՝ նշվում է, որ Ն. Խաչիկյանը գիտակցել է իր կատարած սխալը, վերականգնել Նոյեմբերյան համայնքին իր կողմից պատճառված վնասները։ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, բնապահպանական ակտիվիստ Սուրեն Անանյանը քննադատաբար է ընդունել համայնքի ավագանու այդ որոշումը՝ այդ մասին գրելով, որ համայնքի ավագանին պետք է սպասարկի հանրային շահ, իսկ ոռոգման ցանցը վերացնողին ներելը հանրային շահ չէ, Կոթի գյուղը պետք է ունենա բարեկարգ ոռոգման ցանց, համայնքապետարանը եւ ավագանիների ինստիտուտը պարտավոր են հովանավորել սահմանապահ բնակավայրերի զարգացումը, այլ ոչ թե թալանը։
Այդ կապակցությամբ Նոյեմբերյան քաղաքը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ Նարեկ Խաչիկյանի կողմից չգործող ոռոգման ջրագծից հանված խողովակները գտնվում են համայնքի տրամադրության տակ եւ կօգտագործվեն համայնքի կարիքները բավարարելու համար։ Կ. Աբազյանը ճիշտ չի համարում այդ պատճառով սահմանամերձ Կոթի գյուղի բնակչին քրեական պատասխանատվության ենթարկելը, նրան պատժելը. դա չի կարող լինել մարդասիրական քայլ։ Նման կարծիք ունի նաեւ Նոյեմբերյան համայնքի ավագանին։
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
2020թ. Իջեւանի համայնքապետարանն աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար դիմել է Հայկական կարմիր խաչի ընկերությանը։ Իջեւանի համայնքապետարանից հայտնեցին, որ հունվարի 26-ին Հայկական կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան եւ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրել են «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագիրը, ըստ որի՝ կբարելավվի Իջեւան քաղաքի աղբահանության համակարգը։ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայկական կարմիր խաչի ընկերությունը Իջեւանում կտեղադրի 240 աղբաման եւ քաղաքապետարանին կտրամադրի դրանց համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջեւանի քաղաքապետարանը կապահովի աղբի հավաքման գործընթացի տեխնիկական սպասարկումը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՆԱԽԿԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ