Արման Թաթոյանը կարևոր փաստեր է հրապարակել պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել.

Կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ:

Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից:

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով` պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում:

Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել, առողջությունն է ողջ կյանքի համար խեղվել:

Տվյալներն` ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների:




Լրահոս