
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտարարել է, որ, չնայած Ռուսաստանի եւ Չիանաստանի կողմից կիրառված վետոյի, Անկարան ձգտելու է անել ամեն ինչ, որպեսզի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն:Էրդողանն ասել է, որ վետոն չի կանգնեցնի Թուրքիային եւ այլ տերություններին, այդ թվում եւ ԵՄ, որպեսզի նրանք հասնեն Դամասկոսի դեմ պատժամիջոցների ընդունմանը: Անկարան արդեն միակողմանիորեն հրաժարվել է զենք մատակարարել Սիրիային:Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում և այն կհրապարակի մինչև այս շաբաթվա ավարտը: