
Դուբայում 4-ամյա կատուն դուրս է եկել առավոտյան զբոսանքի, եւ մի քանի ժամ անց արնաշաղախ վերադարձել տուն: Տերը 12 վերք է հայտնաբերել կատվի մարմնին՝ պարանոցի, ծնոտի, թաթերի, կոնքերի, կրծքավանդակի շրջանում:Կատվի տերերը վստահ են, որ կրակոցները պատահական չեն եղել. “Չարագործները գիտեին՝ ինչ են անում: Ինչ-որ մեկը բռնել է կատվին, իսկ մյուսը կրակել նրա վրա շատ մոտ հեռավորությունից”,- ասել է կատվի տերը: Թե կոնկրետ ինչ զենքից են կատվին վիրավորել, չի հաղորդվում:Կատուն տարել է չորսժամյա վիրահատություն: Այժմ նա կամաց-կամաց լավանում է: