Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ժամեր առաջ 44 օրյա դաժան եւ ձիգ մարտերից հետո թշնամու արկերի պայթյունից հերոսաբար զոհվել է Ռաշիդ Սեդրակյանը: Ռաշիդը դիպուկահար էր, մասնակցել է Մարտունի 3-ի համար մղվող թեժ մարտերին: Ֆիզիկապես շատ ուժեղ, թիկնեղ երիտասարդ էր, պատերազմի 44 օրերի ընթացքում միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ, անգամ երբ վիրավոր է եղել չի լքել ընկերներին մնացել է դիրքում, և վիրավոր ընկերոջը թշնամու արկերի տակից դուրս բերելիս հերոսացել է:
ArmLur.am-ը այցելել է Ռաշիդի ծնողներին զրուցել հերոսի անավարտ երազանքների մասին, ինչպես նաեւ խոսել ենք նրա քույրերի եւ մանկության ընկերների հետ:
Մերօրյա հերոսի ընտանիքն այսօր ապրում է անցյալի լավագույն հուշերով: Ծնողների սփոփանքի միակ աղբյուրը թոռնիկներն են, ովքեր անդադար տատիկից հարցնում են իրենց սիրելի քեռու մասին, բայց արցունքները խեղդում են նրա կոկորդը, վերքը դեռ թարմ է, կսկիծը խորը, բայց հպարտ է, որ Ռաշիդի նման որդի է տվել հայրենիքին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան