
Քիչ առաջ Երևանում ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ ԱԻՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ էպիկենտրոնը եղել է Երևանից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժից հետո խափանվել է հեռախոսային կապը, որոշ օպերատորների մոտ անգամ չի գործում ինտերնետային կապը։