
Հայաստանի տարածքում Երևանի ժամանակով 15:29-ին երկրաշարժ է գրանցվել:
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 12 կմ հարավ է:
Երկրաշարժը եղել է 2 կմ խորությամբ օջախով՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Լուսանկարները՝ Արմենպրես-ի։