
Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով մարզում ավերածությունների մասին ահազանգեր չի ստացել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Արարատի մարզպետի մամուլի խոսնակ Դիանա Դավթյանը՝ նշելով, որ ահազանգերի մասին եթե տվյալներ լինեն, կտեղեկացնեն։
Հիշեցնենք, որ այսօր երկրաշարժ էր գրանցվել Երևանից 8 կլմ դեպի հարավ-արևելք։ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ։