ՌԴ պաշտպանության նախարարության հակականային միջազգային կենտրոնի մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանի տարածքում իրանակացվող ականզերծման աշխատանքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ առաքելության իրականացրած ինժեներական գործողությունների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1358.3 հեկտար տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 շինություն, այս թվում՝ 29 սոցիալական նշանակության կառույցներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24 300 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, բնակավայրերի շրջակայքում ականազերծման և մաքրման աշխատանքների ժամանակ ռուս խաղաղապահները կիրառել են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ անելիս և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքները դուրս են բերվում հատուկ մասնագիտացված ռազմադաշտ: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության բոլոր միջոցառումների պահպանմամբ: