
ԱՄՆ Սենատը իմպիչմենթի դատավարությունում արդարացրեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով քվեարկության միջանկյալ արդյունքները:
Իմպիչմենթը չի չստացել անհրաժեշտ ձայների երկու երրորդը, ուստի Թրամփն արդարացվել է:
Թրամփը մեղադրվում էր հունվարի 6-ին, Կապիտոլիումի իրադարձությունների շուրջ ապստամբություն հրահրելու մեջ: Մեղադրող կողմը ներկայացնում էին իննը «դեմոկրատ» կոնգրեսականներ:
Դոնալդ Թրամփը պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ-ի միակ նախագահ, որը Ներկայացուցիչների պալատում երկու անգամ իմպիչմենտի ենթարկվեց: