
ՌԴ ՊՆ-ն տեսանյութ եւ հաղոդագրություն է տարածել․
15 հայ ուխտավորներ այցելեցին Դադիվանք վանական համալիր։
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 15 հայ ուխտավորներ այցելեցին Դադիվանք :
Անվտանգությունն ապահովելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ:
Ռուս խաղաղապահները ապահովում են նաեւ Ադրբեջանի ալբանա-ուդի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների այցելությունը վանք:
Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու ամենահին քրիստոնեական վանքերից մեկն է և Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին: