
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է պատմական և քաղաքակրթական ամուր հենք ունեցող Հայաստանի և Սերբիայի բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը:
«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով և երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական համագործակցությունը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Հանրապետության նախագահն Ալեքսանդր Վուչիչին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն: