ՇՈՒՐՋՕՐՅԱ, ԲԱՅՑ ՈՉ ՆՍՏԱՑՈՒՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը երեկվանից սկսեց շուրջօրյա հանրահավաքները: Ինչպես մատուցվեց, որոշումը կայացվեց տեղում՝ ժողովրդի պահանջով: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ խոսեց շուրջօրյա հանրահավաքների կազմակերպչական հարցերի մասին: Նա կարգադրեց չշփվել եւ չվիճաբանել ոստիկանների հետ: Ոստիկանության հետ Կոնգրեսից լիազորված են բանակցել Տեր-Պետրոսյանի վստահելիները` Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը եւ Լեւոն Զուրաբյանը: Իսկ Մանուշակ Պետրոսյանը լիազորված է պահպանել նախագահի աշխատակազմի հետ կապը: Ըստ նրա՝ սա նորմալ պրակտիկա է, այդպես էր նաեւ 1988-ի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ, երբ կապ էր պահպանվում կենտկոմի եւ Մոսկվայի հետ, որի միջոցով հարցեր էին լուծվում: Նա նաեւ ասաց, որ իրենք պատրաստ են թեկուզ վաղվանից վերսկսել երկխոսությունը. բանտից Տ.Առաքելյանը դիմել է ՀԱԿ-ին, որ իր անազատության փաստը չդառնա երկխոսության խոչընդոտ: «ԼՂ-ում պատերազմի վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել հայրենիքի պաշտպանության գործին»,-ասաց նա:




Լրահոս