Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են լինում։
Նշենք, որ այսօր նմանատիպ տեսանյութ հրապարակել էր նաեւ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ որպես ապացույց։
Գյուղապետը ընդգծում է, որ թեեւ կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։
Սարգսյանի խոսքով, գյուղի ներքևի հատվածում՝ 1կմ հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։
Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։