Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա. կհանդիպի Սերգեյ Լավրովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարելիք կարճատև աշխատանքային այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հանդիպումը։

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունից։ Համաձայն տեղեկության՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգերին առնչվող հարցեր։

Առանձնակի ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտադրելով մարդասիրական օգնության, ենթակառուցվածքների վերականգնման և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերին։




Լրահոս