ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գլուխս ֆռռաց, ընկա». ինչ վնասներ են կրել հանրակացարանի բնակիչները երկրաշարժի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդաշենի 66/1 եւ 68 շենքերի բնակիչները ծայրահեղ ծանր վիճակում են. Երեւանում փետրվարի 13-ին, գրանցված երկրաշարժի հետեւանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի ոչ միայն պատերն են փլվել, այլեւ՝ պատշգամբը: Վարդաշենի 66/1 4-րդ աստիճանի վթարային շենքի մոտ 88 ընտանիք անհանգստացած է ու վախեցած. նրանք չգիտեն՝ երկրաշարժի կրկնվելու դեպքում կենդանի կմնան, թե ոչ: ArmLur.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը՝ Արուսյակ Մինասյանը, պատմեց, որ երկրաշարժի ժամանակ ինքը չի կարողացել հիվանդ մորը թողնել:

Բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում նկատեցին, որ իրենք անտեսված են Երեւանի քաղաքապետարանի եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Այդ օրն են միայն քաղաքապետարանից եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից այցելել բնակիչներին, իսկ հիմա լուռ են:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս