Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Երեկ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դեղձուտ գյուղի ապամոնտաժվող նախկին դպրոցում տղամարդու դի կա։ Ոստիկանները ԽՍՀՄ տարիներին կառուցված՝ ապամոնտաժվող դպրոցի 2-րդ հարկում հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա Հակոբ Խաչատրյանի դին։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որտեղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:
Անուշ Ասատրյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ասատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ընդունվել միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:
Լիլիթ Մանուկյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա (ստացիոնար) ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ՝ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի: Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով՝ բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:
Անվճար ուսուցման տեղերում մրցութային հիմունքով ընդունվում եւ ուսումնառում է.
1) մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչեւ ուսումնառության ավարտը,
2) 19 եւ ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչեւ 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո թափուր տեղի առկայության դեպքում,
3) միջնակարգ կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը,
4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված եւ ՀՀ օրենքներով սահմանված արտոնություն ունեցող ուսանողը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: