«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին՝ ցերեկը, եղել է ՀՀ Ազգային ժողովում: Նա հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Վերջինս ցանկացել է տեղեկանալ, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը:
Մեր տեղեկություններով՝ նախապես որոշվել է, որ, բացի այդ հարցից, այլ հարցերի չեն անդրադառնալու, քանի որ հավաքվելու գլխավոր պատճառը եղել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Մեր աղբյուրները նշում են՝ «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել:
Իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը եւս չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով: Լավատեղյակ աղբյուրները նշում են նաեւ, որ իշխանությունը որոշել է հարցը ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչի համար էլ շտապ հավաք է եղել, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին այն ուղարկել հանձնաժողովի քննությանը: Միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո իշխանությունները կկարողանան հարցը ընդգրկել խորհրդարանի օրակարգ:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։