ՌԴ-ն մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է հատկացրել Ադրբեջանին։ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ սոցիալական նշանակության օբյեկտների ու բնակելի տների էներգամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար ՌԴ Մարդասիրական արձագանքնման կենտրոնի հերթական շարասյունը, որը բաղկացած է եղել Կամազ մակնիշի 25 ռազմական մեքենաներից ու ուղեկցող մեքենաներից, Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջան է հասցրել 185 տոննա բեռ։
ՌԴ ՊՆ տեղեկացմամբ՝ Ադրբեջանին է հատկացվել գեներատորային կայաններ, էլեկտրական սարքավորումներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութ։
Մանրամասները՝ տեսանյութում