
Փետրվարի 16-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն ականազերծման մասնագիտացված գործունեություն իրականացնող «Հումանիտար ականազերծման կենտրոն»-ի ղեկավար կազմի հետ։
Ներկայացվել են Կենտրոնի կողմից իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել պետական և հումանիտար համապատասխան կառույցների հետ փոխհամաձայնեցված համագործակցության կանոնակարգմանը վերաբերող հարցերին։