ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին դռնփակ դատական նիստեր են ընթանում, որտեղ ամբաստանյալն ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանն է: Վերջինս մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոշոր գործարարների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները տարբեր անձանց վաճառելու մեջ: Ըստ լուրերի` նա էլ է հանցավոր խմբի անդամ, որը կապ չունի վերջերս վնասազերծված բանդայի հետ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ` փակ դատաքննության ընթացքում դատարան են հրավիրվել ԱԱԾ 6 աշխատակիցներ: Լուրը պաշտոնապես հաստատելու նպատակով զանգահարեցինք ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանին, սակայն վերջինս առաջարկեց կա՛մ դիմել դատարան, կա՛մ ՀՔԾ, քանի որ ինքը չի կարող պատասխանել հարցերին:




Լրահոս