
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո):
Մեկ այլ հրամանագրով նախագահը հետ է կանչել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին: