ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դրսում փաթեթավորած ճամպրուկն օդանավակայանում քանդում են. ձեռներեցներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին գործող փաթեթավորման կետերի ղեկավարներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Ուղեբեռի փաթեթավորմամբ զբաղվող Օհանյան Սարիբեկը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենք օդանավակայանի սահմանած օրենքների պատճառով վնասներ են կրում:

Կհիշեք՝ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին օդանավակայանի ղեկավարությունը հայտարարություն տարածեց՝ հորդորելով օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը: Բայց օդանավակայանի այս գործուղությունները նպաստեցին, որպեսզի փաթեթավորման կետերը հայտնվեն փակման առաջ:

Ուղեբեռների փաթեթավորմամբ զբաղվող մյուս անհատ ձեռներեցը՝ Սամվել Գրիգորյանը, ArmLur.am-ի հետ զրույցում դժգոհեց՝ նշելով, որ իրենց փաթեթավորած ուղեբեռը օդանավակայանում քանդում են: Անորոշ իրավիճակում հայտնված ձեռներեցները դեռեւս նախորդ տարվա օգոստոսի 11-ին դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, բայց դեռ արձագանք չկա:

Նրանք անհույս սպասում են, թե երբ է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հարուցած վարույթն ավարտելու:

Տնտեսական մրցակցությո՞ւն: Չէ, չենք լսել այդ մասին: Միայն նկատենք՝ մոտ վեց ամիս է, ինչ այս անհատ ձեռներեցները դիմել են Հանաձնաժողով ու անհույս սպասում են: Այս ընթացքում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ընդամենը վարույթ է հարուցել եւ դեռ քննում է: Մինչեւ երբ, հայտնի չէ: Համենայնդեպս, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ArmLur.am-ին փոխանցեցին, որ իրականացնում են վարույթ: Ամփոփելուն պես արդյունքների մասին կտեղեկացնեն: Հուսանք՝ տարիներ չեն տեւի:
Ամեն դեպքում, նկատենք, որ վերջին շրջանում կարեւոր խնդիրները թողած Հանձնաժողովն ընկել է խոշոր գործարարների, հարկատուների հետեւից:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս