
Այսօր «Ազատության» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ այսպիսի հայտարարությամբ. «Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց է ենթադրում և այդ ժամանակացույցը որոշակի չափով ամառվա ընթացքում էր»:
Այսօր այս հարցի առնչությամբ լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Վերջինս նշեց, թե հենց այդ մասին հայտարարող կողմը որեւէ կերպ պետք է ապացուցի, որ նման բան եղել է:
Մանրամասները՝ տեսանյութում: