
«Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» կուսակցությունը սկսել է ստորագրություններ հավաքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնանկ անելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան։ Հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը:
«Պատմական պահ է․ պատգամավորների ստորագրահավաքը՝ նախագահ Զելենսկիի իմփիչմենթի համար սկսված է »,-գրել է նա:
Ստորագրահավաք սկսելու որոշումը կուսակցությունը կայացրել է փետրվարի սկզբին տեղի ունեցած համագումարում:
Ընդդիմությունը նախագահի հրաժարականի պահանջի մասին հարցը բարձրացրել է այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարել են մի շարք հեռուստաալիքների՝ մասնավորապես «112 Ուկրաինա»-ն, NewsOne-ը և ZIK-ը փակելու մասին: