Ինչ կտա Իրանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին դեռ փետրվարի 13-ին հայտարարել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:

Եվ եթե ԵԱՏՄ-ն նախկինում մշտապես դիտարկվել է միայն նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրացիա, ապա Իրանի միացմամբ այն դուրս կգա այդ շրջանակներից: Հնարավոր անդամակցության պարագայում Իրանը կկարողանա որեւէ կերպ չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները, նաեւ նոր համագործակցության հարթակ կհանդիսանա Հայաստանի համար: Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի՝ ԵԱՏՄ անդմակացությամբ հատկապես շահագրգռված են իրանցի պահպանողականները:

«Նրանք կարծում են, որ կառույցի եւ հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է խորացնել եւ օգտվել նաեւ Հարավային Կովկասում ավտոճանապարհների ապաշրջափակմամբ: Իրանը սա դիտարկում է որպես ուղիղ կապ Նախիջեւանի ճանապարհով դեպի ՌԴ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ճանապարհով: Եվ ինչպես երեւում է, ռուսական կողմը եւս շահագրգռված է այսպիսի հնարավորությամբ», – նշում է նա:

Փորձագետի խոսքով՝ Իրանը ԵԱՏՄ-ից սպասում է տնտեսական կապերի զարգացում, նաեւ քաղաքական եւ ռազմական համագործակցություն: Մասնավորապես, իրանական կողմը սպասում է, որ քաղաքական եւ ռազմական համագործակցությունը կարող է անվտանգություն ապահովել Իրանի համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս