ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության թեյախմությունն ավարտվեց. 17 ուժերը փոխում են մարտավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից «ապամոնտաժվեց»: Ինչպես հայտնի է,  վրանները հրապարակում տեղադրվել էին դեռ դեկտեմբերի 22-ին։ Եվ այդ օրվանից յուրաքանչյուր օր ընդդիմության ներկայացուցիչները գիշերում էին հրապարակում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, ընդդիմությունը փոխում է մարտավարությունը եւ հենց այդ նպատակով են նաեւ վրաններն ապամոնտաժվել: Այսինքն, այլեւս նստացույցով եւ այնտեղ գիշերելով ընդդիմությունը չի պայքարի եւ կանցնի ավելի ակտիվ գործողությունների:

ArmLur.am-ը նաեւ եղել էր հանրապետության հրապարակում` պարզելու համար, թե քաղաքական ուժերը ինչպես են հերթապահության օրերը բաժանել միմյանց միջեւ: Մենք պարզել էինք նաեւ, որ քաղաքական ուժերը պետք է այդ օրն ապահովվեն փայտով, քանի որ այնտեղ վառարաններ են տեղադրված, սուրճով ու թեյով, ինչպես նաեւ բոլոր անհրաժեշտ այն իրերով, որը պահանջվում է մեկ օր վրանում գիշերելու համար: Իսկ այժմ փաստորեն թեյախմությունն ավարտվեց եւ փետրվարի 20-ից սկսած ընդդիմադիրները փոխում են մարտավարությունը:

Մանրամասները ՝տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս