Արցախի «Միասնական Հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կողմ է, որ Արցախում ռուսերենը լինի պաշտոնական լեզու: Ինչպես հայտնի է, Արցախի պատգամավորները նման նախագիծ են ներկայացրել եւ առաջարկում են, որ բացի գրական հայերենից պաշտոնական լեզու լինի նաեւ ռուսերենը:
Արցախի պատգամավորը ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեց, թե այս իրավիճակում, երբ շփումներն ավելացել են ռուսական կողմի հետ, պետք է բոլորը իմանան այդ լեզուն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Գրիգորյան