
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է։ Նա խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում: Ինչպես Գյումրիից հաղորդում է ArmLur.am-ի թղթակիցը, որոշ տեղեկությունների համաձայն, արդեն մեկնարկել է հանդիպում Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ:
Հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, Շիրակի մարզպետարանի մոտ այս պահին հավաքվել են մեծ թվով ոստիկանական ուժեր։