ՖՈՏՈ. Գյումրու թիվ 25 դպրոցի անձնակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասապրոցեսը դադարեցված է։ Աշակերտներն ու ուսուցչական կազմը դպրոց չեն գալիս։ Դասերի դադարեցման պատճառ է հանդիսացել նոր տնօրենի ընտրությունը։ Նրանք այս պահին Շիրակի մարզպետարանի մոտ են։ Պահանջում են հանդիպում վարչապետի հետ, որ նա լսի և վերջնական լուծում տա այս խնդրին։

Նշենք, որ դպրոցի հանրույթի բողոքը վարույթ էր ընդունել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք, 2020թ սեպտեմբերի 15-ին կայացել էր Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ։ Այն կայացել էր երկու թեկնածուների միջև։ Մրցույթի արդյունքներով, դպրոցի կառավարման խորհրդի ձայները բաշխվել էին 4-2 հարաբերակցությամբ։ Սակայն վերջնարդյունքում ստացվել է հետևյալը՝ փոխվարչապետի հետ երկու թեկնածուների հեռավար հարցազրույցից հետո առաջարկվել է տնօրենի թեկնածու նշանակել 2 միավոր ստացած թեկնածուին, այլ ոչ կրկնակի միավոր ստացած, նույն դպրոցի երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։




Լրահոս