Իշխանության ներկայացուցիչներին, ոստիկաններին զրպարտելու ու վիրավորելու համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 2 տարի ազատազրկում պատիժ կհասնի. նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացանք, որ Արդարադատության նախարարութունը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչներին (այդ թվում են նաև ոստիկանության ծառայողները) վերաբերող փոփոխություն է նախատեսված:

Նախարարությունն առաջարկում է ՔՕ-ում ավելացնել 3171 հոդվածը՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը:

Համաձայն լրացված հոդվածի 1-ին կետի՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը`կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2-րդ կետի համաձայն ՝ եթե հանրային ծառայության մեջ գտվող անձին վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախագծում նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար:

 




Լրահոս