Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, Սպիտակի և Ստեփանավանի ավտոճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունու, Վայքի, Գորիսի տարածաշրջաններում՝ անձրև։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում, որի պատճառով ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկի տարածաշրջանի՝ Վարդաղբյուրից դեպի Ցողամարգ ավտոճանապարհին բուք է։

Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Սպիտակի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:




Լրահոս