ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական սիգը՝ վրացական շուկայում. բնապահպաններն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճում խեցգետնի պաշարների նվազումը գնալով գերխնդիր է դառնում: ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բարդուղ Գաբրիելյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին երկու տարում խեցգետնի պաշարները զգալի նվազել են: Նրա խոսքով, խեցգետնի պաշարների զգալի նվազումը գերորսի արդյունք է:

Այս տարի Սեւանա լճում ձկնային տեսակների եւ խեցգետնի պաշարների ուսումնասիրություն անցկացնելու տենդեր չի հայտարարվել: Իսկ մինչ այդ՝ մասնագետի խոսքով, անցյալ տարվա դրությամբ խեցգետնի պաշարները բավականին խզված են եղել:

Մասնագետի համոզմամբ պետք է որսը կառավարելի լինի եւ համապատասխան պահպանություն իրականացվի, բայց…

Բնապահպանների մտահոգության մյուս առարկան սիգն է. նրանց կարծիքով արդյունաբերական արդյունահանման համար սահմանված ժամկետները սխալ էին։ Բացի այդ, արդյունահանման ընթացքը սխալ է կազմակերպվել, ինչն ի վերջո հանգեցրել է սիգի պաշարների կտրուկ կրճատման, հնարավոր է անգամ՝ վերացման։

Ի դեպ, նախորդ տարեվերջին տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Վրաստանում մեկ կիլոգրամ սիգը վաճառվում է 10 լարիով (1600 դրամով)։

Նշենք, որ վերջին անգամ Սեւանա լճում սիգի որսը թույլատրված է եղել դեռեւս 2004-2005 թվականին։ Եւ 15 տարվա արգելքից հետո՝ 2020-ին, կառավարության կողմից թույլատրված էր մինչեւ հոկտեմբերի 1-ը 200 տոննա սիգ որսալ։ Սակայն ավելի ուշ ժամկետը երկարացվեց մինչեւ դեկտեմբերի 1-ը, ծավալն էլ ավելացվեց մինչեւ 300 տոննա։

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս