«168 ժամ» թերթը գրում է. ««Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցությամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը:
Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համաձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո…»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Նա նշել է. որ Ալիևը զարմացել է, որ Փաշինյանը հանձնել է այն, ինչ հանձնել է: Տարասովի գնահատմամբ՝ սա տրագիկոմեդիա է, պատմական դրամա, որն ամբողջությամբ հատուկ քննելու կարիք կա՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ: Ըստ նրա ՀՀ իշխանությունները ռազմական լուրջ սխալներ են թույլ տվել, ներքաղաքական պայքարը սրվում է, այն ժառանգությունը, որը ստացել էր կորցրեց դիվանագիտական լրջագույն ձախողումների հետևանքով, չկարողացավ կանգնեցնել ուժային սցենարը:
Տարասովի կարծիքով՝ ռազմավարական սխալ էր նաև ասել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց Ռուսաստանի աջակցության, նա ցանկանում էր ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, իսկ այստեղ պատերազմը սկսվեց Թուրքիայի աջակցությամբ՝ առանց ՌԴ մասնակցության, և ՌԴ-ն կարողացավ պահպանել չեզոքություն, ապա բանակցել եռակողմ հայտարարություն ու տեղակայել խաղաղապահներ գոտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։