
Կառավարության նիստում այսօր քննարկվեց Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին հարցը եւ ընդունվեց: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, թե ավելի քան 20 միջոցառում կա հաստատված արդեն եւ 21 մլրդ դրամ արդեն տրամադրվել է արցախահայությանը, իսկ առաջիկայում էլ 3 մլրդ դրամի լրացուցիչ բյուջե կա եւ կրկին արցախցիները կստանան:
Մանրամասները՝ տեսանյութում