
Արցախի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ սխալ են այն հայտարարությունները, թե Արցախում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով հայերենի դերը նվազեցվում է:
Ըստ Հարությունյանի՝ պատերազմի ավարտից հետո, երբ Արցախում խաղաղապահներն են տեղակայվել Արցախի գրեթե բոլոր գերատեսչություններն իրենց ամենօրյա աշխատանքով առնչվում են նրանց հետ, ինչի համար ռուսերեն լեզուն դարձել է շատ անհրաժեշտ: Դրանով էլ պայմանավորված մի խումբ պատգամավորներ, որոշել են օրենքում փոփոխություններ կատարել եւ ռուսերեն լեզուն Արցախում դարձնել պաշտոնական լեզու՝ ոչ թե պետական:
Արամ Հարությունյանը հավելեց նաեւ, որ դեռեւս կառավարությունն իր դիրքորոշումը չի ներկայացրել, ինչի համար իրենք չեն կարող ասել, թե իրենց առաջարկությունը ինչ հանգուցալուծում կստանա:
Մանրամասները՝ տեսանյութում
Զրուցեց Սոնա Գրիգորյանը