
Փետրվարի 17-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Ս.Վ. Լավրովի հրավերով կարճատեւ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է այցելել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Ա.Գ. Այվազյանը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման բոլոր ասպեկտների շուրջ: Հատուկ շեշտադրում է կատարվել ռազմագերիների փոխանակման, հումանիտար օգնության, տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման քննարկման վրա, այդ թվում`փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի համատեքստում:
Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս-հայկական բազմակողմ դաշնակցային հարաբերությունները, չնայած կորոնավիրուսի համավարակին, շարունակում են ինտենսիվ զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների: Համաձայնություն է ձեռք բերվել սանիտարական սահմանափակումների վերացմանը զուգահեռ երկկողմ փոխանակումների հետեւողական ակտիվացման անհրաժեշտության մասին:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր`շեշտը դնելով Կովկասում տիրող իրավիճակի վրա: