ՈՂՋԱՄԻՏ ՔՆՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ-ն դեռեւս շարունակում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝  Ալրաղացի Լյովիկի թիկնապահ Արմեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գայդ մականունով այս թիկնապահը ձերբակալվել էր մաքսանենգության համար դեռ մայիսի սկզբներին եւ այժմ գտնվում է կալանքի տակ: Չի բացառվում, որ առաջիկայում արդեն քրեական գործն ուղարկվի դատարան: ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում միայն ասաց, որ այդ քրեական գործի նախաքննությունը դեռ ընթանում է: Նա այլ մանրամասներ չհաղորդեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը:




Լրահոս