
Բալթյան երկրներում մեկ օրում գրանցվել Է կորոնավիրուսի 2 հազար 69 նոր դեպք, դրանցից 708-ը՝ Լատվիայում, 365-ը՝ Լիտվայում, 996-ը՝ Էստոնիայում: Դրա հետ մեկտեղ, Լիտվայում COVID-19-ով հիվանդացած շուն են հայտնաբերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սա շան մոտ կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքն Է երկրում, գրում Է Delfi.ru նորությունների պորտալը՝ վկայակոչելով հանրապետության Պարենա-անասնաբուժական ծառայությանը (ՊԱԾ): Ինչպես TV3 հեռուստաալիքի «900 վայրկյան» ծրագրի հարցազրույցում նշել Է ՊԱԾ-ի ղեկավար Մարիս Բալոդիսը, հետազոտությունների արդյունքները հիմք են տալիս կարծելու, որ շունը հիվանդացել Է կորոնավիրուսով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: