Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020. մայիսի 7-ինին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ուշագրավն այն է, որ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է, պատերազմում վիրավորում է ստացել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Մխիթար Զաքարյանը, այդ թվում նաև Սյունիքի մարզի մյուս համայնքապետերը հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը:
Հիշեցնենք, որ համայնքապետերի այս կոչից հետո մեղադրանքներ առաջադրվեցին նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան