
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնացել: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկում են իրավիճակը … նրանք շարունակում են մաքրել տարածքը պայթուցիկ առարկաներից և ապահովել փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի անվտանգությունը», – ասել է Զախարովան: