
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրը։
«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկվել են այն թեմաները, որոնք շոշափվել են մեր նախագահի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, ու պայմանավորվել են հետևել դրանց»,- ասել է գործակալության աղբյուրը։